Կայացել է Ալիև-Լավրով հանդիպումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Ընդգծելով Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների դինամիկ և հաջող զարգացումը՝ Ալիևը հույս է հայտնել, որ Լավրովի այցը դրական կազդի հարաբերությունների հետագա ամրապնդման վրա:
Ալիևի նշել է, որ հարաբերությունները երկու երկրների միջև կրում է ռազմավարական բնույթ՝ Ադրբեջանը և Ռուսաստանը բարեհաջող կերպով համագործակցում են բոլոր ոլորտներում:
Իր հերթին Լավրովն Ալիևին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները։ Լավրովը նշել է, որ ՌԴ նախագահը գոհունակությամբ է հիշում իր անցած տարվա այցը Բաքու:
Բացի այդ, Լավրովը հայտնել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում են տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: