Թուրքիայի նախկին նախագահը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Թուրքիայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել երկրի նախկին նախագահ 96-ամյա Քենան Էվրենին, ով գլխավորել է 1980թ. սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումը, ով այդ ժամանակ եղել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Գրում է Russian.rt.com-ը:
Նմանատիպ որոշում կայացրել է նաև հեղաշրջման ողջ մնացած մասնակից, երկրի ռազմաօդային ուժերի ղեկավար Թախսին Շախինկայի վերաբերյալ: