Ադրբեջանը Եվրասիական միությանն անդամակցելու պաշտոնական հրավեր դեռ չի ստացել. Լավրով
Ինչպես արդեն նշել էինք, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկօրյա պատոնական այցով գտնվում է Բաքվում: Այս մասին հայտնում է Trend.az-ը:
Փոխանցվում է, որ իր գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ ունեցած ճեպազրույցից հետո Լավրովը պատասխանել է լրագրողների հարցերին:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ հեռանկար ունի Ադրբեջանը, եթե մտնի Եվրասիական միություն, Լավրովը հայտնել է. «Ադրբեջանը պաշտոնական հրավեր դեռ չի ստացել: Սակայն Մոսկվան միշտ ուրախ է լինում, երբ իր գործընկերները հետաքրքրություն են ցուցաբերում Եվրասիական տարածքի հանդեպ»: