Մահացել է դերասան Ալեքսանդր Կավալերովը
Երեկ Սանկտ Պետերբուրգում մահացել է դերասան Ալեքսանդր Կավալերովը:Հաղորդում է «Газета.Ru»-ն:
Դերասանը 62 տարեկան էր:Մահվան հանգամանքները հայտնի չեն: Ինչպես հայտնել է Կավալերովի ընկերը, հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 20-ին:
Ալեքսանդր Կավալերովը հայտնի է դարձել «Հանրապետություն ՇԿԻԴ» (1966) ֆիլմից հետո: Նա նաև խաղացել է «Կոտրված լամպտերների փողոցները» և «Ազգային անվտանգության գործակալը» ֆիլմերում: