Բաքվում հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև կրկին լեզվակռիվ է տեղի ունեցել
Բաքվում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի սեմինարի ընթացքում հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև լեզվակռիվ է սկսվել:Ինչպես հաղորդում է АПА-ն Հարավային Կովկասին վերաբերող 86-րդ ՆԱՏՕ-ի սեմինարի ժամանակ քննարկվել է Վրաստանի անդամակցության հարցը:
Քննարկման ժամանակ Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ասել է, որ աջակցում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին միանալու գաղափարին, որից հետո թեման փոխելով՝ դիտողություն է արել Ադրբեջանին:
«Մենք այստեղ խոսում ենք կայունության, խաղաղության և համագործակցության մասին, իսկ ադրբեջանական կողմը մեզ զավթիչներ է համարում»,-ասել է Կորյուն Նահապետյանը:
Ի պատասխան հայ ներկայացուցչի խոսքերի` Ադրբեջանի պատվիրակության նախագահ Գուդրաթ Հասանգուլիևը պահանջել է նրանից դադարեցնել կեղծավորությունը:
«Դուք այնքան կեղծավոր եք, որ գրավելով հարևան երկրների տարածքները դեռ խոսում եք կայունության մասին: Հայերդ քաղաքական կամք չունեք: 1999թ. խորհրդարանի հանրային կրակոցից հետո դուք կենդանական վախի մեջ եք գտնվում Ռուսաստանից»,-ասել է Հասանգուլիևը:
Այս մասին գրում է Apa.az-ը: