Ադրբեջանական կայքերից մեկն անդրադարձել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը
Ադրբեջանական Oxu.Az-ն անդրադարձել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը և նշել է, որ Լեռնային Ղարաբաղից քաղաքական գործիչը սպառնում է իրենց պատերազմով:
Մասնավորապես Վիտալի Բալասանյանը հայտարարել է. «Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ է, որքան հնարավոր է կարճ ժամանակահատվածում ստորագրել միջազգային համաձայնագիր` ռազմավարական դաշինք ստեղծելու վերաբերյալ:
Նոր պատերազմ սկսվելու դեպքում մեր հաղթանակը կլինի վերջնական և Ադրբեջանը կհանձնվի: Մեր սխալը նրանում է, որ մեր սահմաններն այժմ չեն անցնում պատմանական սահմաններով` Կուր-Արաքս-Իրան: Փոխարենը` Ադրբեջանի իշխանությունները մեզ դրա համար շնորհակալություն հայտնեն` նրանք մեզ սպառնում են պատերազմով: Երևի 1990 թվականի դասը վատ են սերտել»: