Թուրքիայում ձերբակալել են Էրդողանի անվտանգության աշխատակցին
Թուրքիայում ձերբակալել են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակցին:
Այս մասին հայտնում է Haqqin.az-ը` հղում անելով թուրքական TRT Haber հեռուստաընկերությանը:
Փոխանցվում է, որ նա կասկածվում է Էրդողանի անվան շուրջ ստեղծված սկանդալի մեջ` կապված հեռախոսի գաղտնալսման հետ: