Անկարայի դատարանը արգելել է հրապարակել Իրաքում Թուրքիայի դեսպանատան գրավման վերաբերյալ տեղեկությունները
Անկարայի դատարանը արգելել է հրապարակել այն տեղեկությունները, որը ներկայացնում է, թե ինչպես են Իրաքում գրավել Թուրքիայի դեսպանատունը: Անկարայի Սահմանադրական դատարանն այսօր արգելք է ներկայացրել, որտեղ ներկայացրել է, որ արգելք է դնում այն բոլոր ԶԼՄ-ների վրա, որոնք կփորձեն լուսաբանել այն տեղեկությունները, թե ինչպես է Մոսուլի 49 աշխատակիցները գրավում Իրաքում Թուրքիայի դեսպանատունը:
Itar-Tass-ի հաղորդմամբ` այդ արգելքը վերաբերում է ցանկացած տիպի տեղեկատվության՝ սկսած պաշտոնական և վերջացրած մանրամասների լուսաբանմամբ: Դատարանը այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ դեսպանատունը գրավել է «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» խմբավորման կողմից:
Այս որոշման նպատակն այն է, որ պատանդների կյանքը վտանգի չենթարկեն և հնարավորինս արագացնեն նրանց ազատ արձակումը: Դատարանը հայտարարել է, որ, եթե հանկարծ տրամադրվի որևէ տեղեկություն այն մասին, թե որտեղ են գտնվում պատանդները և ինչ վիճակում, գուցե այդ կերպ վնասեն վերջիններիս անվտանգությունը: Այս հանգամանքներում բացարձակապես ոչ մի տեղեկատվություն չկա, որի շրջանակներում նույնիսկ իշխանությունները տեղեկացվածություն չունեն, թե ինչ վիճակում են գտնվում պատանդները: