Ադրբեջանը պահանջում է, որպեսզի Հայաստանին բացառեն ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովից
Ադրբեջանը պահանջում է, որպեսզի Հայաստանին բացառեն ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովից: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ այսպիսի հայտարարությամբ Rose-Roth սեմինարի ժամանակ հանդես եկել Զիյաֆեթ Ասկերովը:
Իր այս պահանջը Զիյաֆեթը մեկնաբանել էր նրանով, որ Հայաստանի կողմից Ադրբեջանում կատարած ահաբեկչություններն ապացուցված են, որ նման ահաբեկչական հանրապետությունը ՆԱՏՕ-ի հետ չի կարող համագործակցել:
«ՆԱՏՕ-ն դադարեցրել է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ` զրկելով նրան երկու տարով քվեարկել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում: Այդ դեպքում ինչու օկուպացիայի ենթարկած և ահաբեկիչ Հայաստանը չի բացառվում այս կառույցից: Եվ այդ դեպքում մենք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովից պահանջում ենք այս հարցի շուրջ պարզաբանում կատարել»,-հայտարարել է Ասկերովը: