«Ժառանգություն»-ը դիմելու է ԿԸՀ
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում, «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը փաստեց, որ կուսակցությունը դիմել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ՝ բողոքարկելու համար ընտրության արդյունքները:
Խոսնակը նշեց, որ օրենքն է ստիպում՝ նախապես ընտրական հանձնաժողովներ դիմել և նոր միայն ԿԸՀ. նա հաստատեց, որ իրենք դիմելու են նաև ԿԸՀ: