Թուրքիայի ընդդիմությունը համախմբվել է Էրդողանի դեմ
Երկար բանակցություններից հետո երկու խոշորագույն ընդդիմադիր կուսակցություն պայմանվորվել է նախագահական ընտրություններում երկու կուսակցության կողմից առաջադրել մեկ մարդու: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը` հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
«Հանրապետական Ժողովրդական կուսակցություն» և «Ազգային շարժում» կուսակցություններն իրենց ընտրությունը կանգնեցրել են Ակմալդին Իհսանօղլուն թեկնածության վրա:
Փոխանցվում է, որ նա լինելու է Էրդողանի գլխավոր մրցակիցը: