Բաքվում բողոքի ակցիա է անցկացվում հայ պատվիրակների դեմ (լուսանկարներ)
«Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել Բաքվում` հայ պատվիրակների այցի հետ կապված: Այս մասին հայտնում է Haqqin.Az:
Փոխանցվում է, որ բողոքի ակցիան տեղի է ունեցել Four Seasons հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել են հայ պատվիրակները:
Նշվում է, որ ոստիկաններն ակցիայի մասնակիցների մոտից վերցրել է պաստառները:
Հիշեցնենք, որ հայ պատվիրակները մեկնել էին Բաքու, որպեսզի մասնակցեին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարին: Պատվիրակությունը բաղկացած է եղել 3 հոգուց:
Պատվիրակության կազմում են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: