Սիրիայում կրկին սպանվել է ադրբեջանցի զինյալ
Ադրբեջանական haqqin.az լրատվական կայքը հաղորդում է, որ Սիրիայում կրկին ադրբեջանցի զինյալ է սպանվել: Հատկանշական է այն փաստը, որ սպանվածի լուսանկարը տարածվել է զինյալների կայքերում, սակայն նրա ինքնությունը դեռևս հայտնի չէ։
Սիրիայում այն ժամանականերից սկսած, ինչ պատերազմը սկսվել է, Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ մեկնել են Սիրիա և կռվում են ծայրահեղական խմբավորումների շարքերում։
Այդ ընթացքում սպանվել են բազմաթիվ ադրբեջանցիներ։ Հայտնի է միայն, որ այս ադրբեջանցի զինյալը սպանվել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ուժերի կողմից Ռաքքա քաղաքի այսօրվա ռմբակոծության ընթացքում։