Իրանի քաղաքական գործիչներին բարկացրել է գերմանական ընկերության նախաձեռնությունը
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական գործիչներին բարկացրել է Գերմանիայի կատարած քայլը: Նրանց մոտ վրդովմունք է առաջացրել մասնավորապես այն հանգամանքը, որ գերմանական Gaffel Koelsch ընկերությունը նախաձեռնել է, որ գարեջրերի շշերի վրա օգտագործվի Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը:
Gaffel Koelsch ընկերությունը Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերից առաջ թողարկել է գարեջրի շշեր՝ Աշխարհի առաջնությանը մասնակցող հավաքականների երկրների դրոշներով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Իրանցի պատգամավոր Համիդ Ռեսեին հայտարարել է, որ գարեջրի շշի պիտակի վրա տեղադրված Իրանի դրոշը՝ «Ալլահը հզոր է» գրությամբ, վիրավորում է հավատացյալների կրոնական զգացմունքները, հատկապես՝ հաշվի առնելով այն, որ Իրանի մուսուլման քաղաքացիներին արգելված է ալկոհոլ օգտագործել: