Արևմուտքը սանկցիաներ չի կիրառի Իրանի նկատմամբ
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ իրանական կողմը հասել է որոշակի համաձայնության իր միջազգային գործընկերների հետ: Արևմուտքն իր հերթին որոշել է հանել այն սանկցիաները, որոնք կիրառվում են Իրանի դեմ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով РИА Новости-իին:
Դեռ 2013 թվականի նոյեմբեր ամսին Ժնևում համաձայնություն էր կայացվել, որ եթե Իրանը հրաժարվի միջուկային ծրագրի կիրառումից՝ ռազմական գործողությունների ժամանակ, ապա Իրանի դեմ կիրառվող սանկցիները կհանվեն:Այդ սանկցիաները վերաբերվում են տնտեսական ոլորտին:
Ավելի վաղ, Իրանի նախագահը հայտարարել էր, որ Իրանն անում է ամեն բան՝ համաձայնության գալու համար: