Ադրբեջանում դպրոցականն ինքնասպան է եղել ֆեյսբուքում գրառում կատարելուց հետո
Ադրբեջանում 10-րդ դասարանի աշակերտը կախվել է: Վերջինս հրաժեշտ է տվել իր դասարանցիներին՝ ֆեյսբուքի միջոցով:Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ի տարածած տեղեկատվությանը:
Համաձայն ստացված տեղեկատվության՝ 16-ամյա Անար Մամեդովը կախվել է այն տան բակում, որտեղ ապրում է:
Վերջինս Ֆեյսբուքում գրառում է թողել, որտեղ ասվում է.«Ես այլևս ձեզ հետ չեմ լինի: Հաջողություն ձեզ: Ես բոլորիդ շատ սիրում եմ»:
Դպրոցականի մահվան պատճառները դեռևս հայտնի չեն: Հարուցվել է քրեական գործ: