Գայ Պիրսը և Ռոբերտ Պատտինսոնը Լոս Անջելեսում ներկա են գտնվել Ռովեր ֆիլմի ցուցադրությանը
Ռոբերտ Պատինսոնը և Գայ Պիրսը շարունակում են տարբեր երկրներում մասնակցել իրենց դերակատարմամբ Ռովեր ֆիլմի ցուցարությանը:Անցյալ շաբաթ ֆիլմը ցուցադրել են Ավստրալիայում,իսկ մեկ ամիս առաջ Կաննի կինոփառատոնում:
Երեկ Դեյվիդ Միշոյի նկարահանած Ռովեր ֆիլմը ցուցադրվել է Լոս Անջելեսում:
Հիշեցնենք,որ ֆիլմը պատմում է ապագայի մասին: Պիրսը խաղում է տղամարդու դերը,ով խելքակորույս սկսում է փնտրել իր մեքենան,որը գողացել են:
Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կկայանա հուլիսի 3-ին: