Մոսուլում առևանգված թուրք դիվանագետները չեն տուժել. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքայի ԱԳՆ-ն հույս ունի, որ Իրաքի Մոսուլում «Իրաքի և Լևանտի իսլամական պետութուն» ահաբեկչական խմբավորման անդամների կողմից առևանգված 49 թուրք դիվանգետի հարցը բարեհաջող ավարտ կունենա: Այս մասին հայտնում է Trend.az-ը՝ հղում անելոց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի կատարած հայտարարությանը:
«Ինչ վերաբերում է պատանդների առողջական վիճակին,ապա ոչ մի բացասկան տեղեկություն չկա: Ներկայումս նրանք գտնվում են ավելի ապահով վայրում»,-հայտարարել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Մոսուլի առևանգել են Թուրքիայի հյուպատոսության աշխատակիցներին: