Մենք շահագրգռված ենք Ադրբեջանի զարգացմամբ. ԱՄՆ-ի սենատոր
ԱՄՆ-ն Ադրբեջանը համարում է կարևոր երկիր և տարածաշրջանում հարևան: Այս պատճառով մենք շահագրգռված ենք Ադրբեջանի զարգացմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի սենատոր Բեն Քարդինը:
Խոսելով Ղարաբաղի հակամարտության խնդրի մասին` սենատորը նշել է, որ հակամարտությունը մեծապես խոչընդոտում է տարածաշրջանում կայունություն պահպանելու հարցում. «Մենք ցանկանում ենք առաջընթաց տեսնել անվտանգության ոլորտում: Ստատուս քվոն անընդունելի է»:
Քարդինը վերջում նշել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանը և ԱՄՆ-ն կողմ եմ քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար: