Հունգարիայի խորհրդարանի փոխխոսնակը ժամանել է Ադրբեջան
Հունգարիայի խորհրդարանի փոխխոսնակը ժամանել է Ադրբեջան: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ պատվիրակությունն Ադրբեջան է ժամանել Հունգարիայի խորհրդարանի փոխխոսնակ Շանդրո Լեժակոմի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն` այցի նպատակն է V Թյուրքալեզու երկրների Խորհրդարանական վեհաժողովին մասնակցելը, որը վաղը պետք է տեղի ունենա Բաքվում: