Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է Նախիջևանում ընթացող մարտերի մասին տեղեկությունը
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքել է, որ հայկական կողմը կրակ է բացել Նախիջևանի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Novostink.ru-ն:
«Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ չկա որևէ առիթ այսպիսի տեղեկություն տարածելու համար և այն հանդիսանում է սուտ»,-այս հայտարարությունը տարածել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայությունից ևս հայտնել են, որ սահմանում տիրող իրավիճակը կայուն է: