Էրդողանը կոչ է արել Լինչի դատաստանի ենթարկել քրդերին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական բռնության կոչն է արել քրդերի նկատմամբ: Այս մասին հայտնում է T24.com:
Փոխանցվում է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը մեկնաբանել է Դիարբեքիրում քրդերի կողմից կազմակերպած բողոքի ակցիան, որի ժամանակ քրդերն իջեցրել էին Թուրքիայի դրոշը:
«Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին այս իրավիճակում ցուցաբերել նույն վերաբերմունքը, ինչպիսին ցույց են տալիս քրդերը»,-այս մասին հայտարարել է Էրդողանը: