Եթե հեղաշրջում լինի, ինձ մահապատժի կենթարկեն. Էրդողան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն քննադատել է Դիարբեքիրում տեղի ունեցող անկարգությունները և հայտնել է, որ հեղաշրջման ժամանակ իրեն մահապատժի կենթարկեն: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
«Ինչ-որ մեկը կգնա ոչնչացնելու զինվորական կայազորեր, ինչ-որ մեկը կհանի պետական դրոշը: Դուրս է գալիս ամեն մեկը անում է այն ամենը, ինչ ցանկանում է»,-հայտարարել է Էրդողանը
Դա քաղաքացիական հեղաշրջման փորձ էր: Եվ եթե նրանք հասնեին իրենց նպատակին, ապա իմ և իմ նախարարների հետ հաշվեհարդար կտեսնեին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Դիարբեքիրում արդեն մի քանի շաբաթ բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որի ժամանակ քրդերը բողոքում են զինվորական բլոկպոստերի կառուցման դեմ: