Ադրբեջանի ջրանցքներից մեկում խեղդվել է ԶՈւ սպա
Ադրբեջանի ԶՈւ-ում տեղի է ունեցել ևս մեկ տարօրինակ մահ: Այս մասին հայտնում է Novostink.ru-ն:
Փոխանցվում է, որ Շիրվանի ջրանցքում խեղդվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության լեյտենանտ Բախտիար Ֆազիլ օղլու Սևդիմալիևը:
Համաձայն տեղեկության` դեպքը տեղի է ունեցել Գարագյունե գյուղում, որը թարգամանաբար նշանակում է «Սև արև»:
Մահացած սպայի մարմինը դեռևս չեն հայտնաբերել: