Իրանի նախագահը մեկնել է Թուրքիա
Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հրավերով Իրանի նախագահ Հասան Ռուհանին մեկնել է Անկարա: Այս մասին հայտնում է Novostink.ru-ն:
Ռուհանին հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ քննարկելու է Մերձավոր Արևելքի խնդիրների, Թուրքիայի և Իրանի համագործակցության բարելավվման մասին:
Նշվում է, որ 18 տարվա մեջ Իրանի նախագահի առաջին այցն էր Թուրքիա: