Ջասթին Բիբերը մկրտվել է Նյու Յորքում
Երգիչ Ջասթին Բիբերը, ով այս տարի նշել է իր 20-ամյակը, մկրտվել է Նյու Յորքի բնակարաններից մեկում: Հաղորդում է «Газета.Ru»-ն: Արարողությունը տեղի է ունեցել իր ընկերներից մեկի բնակարանում:
Քահանա Կարլ Լենտցը հայտնել է տեղական ԶԼՄ-ին, որ Բիբերը մինչև մկրտվելը լավ ուսումնասիրել է Աստվածաշունչը և ցանկություն հայտնել միայնակ մասնակցել իր մկրտությանը:
Ավելի վաղ, երգիչը հայտնվել էր ռասիստական սկանդալի մեջ:Դրանից հետո նա որոշում է կայացրել մկրտվել, դրանով ներողություն խնդրելով բոլորից:
Հիշեցնենք,որ Ջասթին Բիբերը պարբերաբար հայտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: