Թուրքիայում գրանցվել է երկրաշարժ
Թուրքիայի Հաթայ նահանգի հարավ-արևելյան մասում այսօր տեղի է ունեցել երկրաշարժ: Այս մասին հայտնում է թուրքական Haber7 հեռուստաալիքը:
Փոխանցվում է, որ երկրաշարժը եղել է 4,6 մագնիտուդ ուժգնության: Զոհեր և ավերածություններ չկան:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել է նաև հարևան նահանգներում: