Թուրքիայում բախումների հետևանքով մահացել է 2 մարդ.կան վիրավորներ
Դիարբեքիրում անցյալ գիշեր բախվել են ցուցարարներն ու Թուրքիայի անվտանգության աշխատակիցները: Ինչպես հայտնել է տեղական հեռուստատեսությունը, կա 2 զոհ, իսկ 4-ը վիրավոր են: Զոհերի թվում անվտանգության աշխատակիցն է:
Միջադեպը տեղի է ունեցել քրդերով բնակեցված շրջանում: Ցուցարարները փակել են ավտոճանապարհը:
Ըստ ցուցարարների, ժանդարմները ինքնաշեն պայթուցկներ են օգտագործել, որից հետո ուժայինները պատասխան կրակ են բացել:
Ավելի ուշ, հիվանդանոց տեղափոխվածների հետևից գնացել է մարդկանց ամբոխը, և ոստիկանությունը ստիպված է եղել ջրցան մեքենաներ օգտագործել:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը