Այսօր քանդակագործ Արա Շիրազի ծննդյան օրն է
Արա Շիրազ, Արամազդ Հովհաննեսի Կարապետյան (հունիսի 8, 1941, Երևան - մարտի 18, 2014, Երևան), հայ քանդակագործ, ՀՀ Ժողովրդական նկարիչ։ Արա Շիրազը 20-րդ դարի հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին է։
1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը:1987-1993 թթ.՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ։
Մահացել է «Նաիրի» բժշկական կենտրոնում ծանր հիվանդությունից հետո։ Քանդակագործը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել 2014 թ. փետրվարի 24-ին։ Բժիշկներն ախտորոշել էին գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, զարգացել էր պոլիօրգանային անբավարարություն:
Հեղինակ է բազմաթիվ այլ քանդակների՝
«Վիլյամ Սարոյանի» (1989, բրոնզ, գրանիտ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան) մահարձան
«Հովհաննես Շիրազի» (1994, բրոնզ, կրաքարային տուֆ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) մահարձան
«Սերգեյ Փարաջանովի» (1999, բրոնզ, գրանիտ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) մահարձան
«Վազգեն Սարգսյանի» հուշապատի (1999, տուֆ, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) դիմաքանդակի
Հոր՝ Հովհաննես Շիրազի հուշարձանի, որը տեղադրված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում
Վազգեն Ա-ի արձանի, որն տեղադրված է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում (2008)[4]։