Այս հրաշակերտ մզկիթը ազգությամբ հայ ճարտարապետ է կառուցել. Էրդողան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Օրթաքյոյի մզկիթի վերաբացման արարողության ժամանակ հայտարարել է, որ այն կառուցվել է հայ ճարտարապետի կողմից: Գրում է Novostink.ru-ն:
Այդ մասին հայտնել է թուրքական «Bugun» պարբերականը: Մի քանի այլ նախարարների հետ ներկա գտնվելով մզկիթի վերաբացման արարողությանը` Էրդողանն ազնվությամբ նշել է. «Այս հրաշակերտ մզկիթը հայ քանդակագործ է կառուցել: Այն յուրահատուկ տեղ է գրավում այլ մզկիթների շարքում և մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք այս կառույցի ճարտարապետին ու շինարարներին»:
Վարչապետը հիշեցրել է, որ խոսքը վերաբերում է Բալյանների ընտանիքին:
Օսմանյան կայրությունում շատ կառույցներ, կամուրջներ, պալատներ, եկեղեցիներ և մզկիթներ նախագծել և կառուցել են հենց Բալյան ընտանիքի անդամները: Ստամբուլի Օրթեքեյ մզկիթը ևս այս ընտանիքի ներկայացուցիչ ճարտարապետի կողմից է կառուցվել: