Անջելինա Ջոլին կարևորում է հեքիաթների դերը երեխաների կյանքում
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին հանդես է եկել ի պաշտպանություն երեխաների հեքիաթների, որի դեմ ընդվզել են բրիտանացի աթեիստները:
«Այսօր երեխաները շատ արագ են մեծանում, ուստի հարկավոր է նրանց համար կրթվելու նորմալ պայմաններ ապահովել: Հեքիաթները բարոյական դասեր են տալիս և շատ օգտակար են երեխաների համար»,-ասել է նա:
Բրիտանացի աթեիստ-գրող Ռիչարդ Դոքինզը հայտարարել է, որ հեքիաթները կատարյալ ապուշություն են: Գիտական փառատոնի ժամանակ Դոքինզը հայտարարել է. «Ծնողները չպետք է երեխաների հեքիաթներ պատմեն, քանի որ դրանք վատ են անդրադառնում երեխաների գիտակցության վրա: Ո՞վ է ասել, որ գորտը կարող է արքայազնի վերածվել»:
73-ամյա գրողը վերջերս է ավարտել իր ինքնակեսագրական «Հրաշքի համը» գրքի առաջին մասը: