Մահափորձ` Էրդողանի դեմ
Ստամբուլում տեղի վարչական շենքի բացման արարողության ժամանակ մահափորձ է կատարվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Փոխանցվում է, որ բացումից հետո վարչապետի ավտոշարասյունը սկսել է դանդաղ շարժվել հավաքված մարդկանց միջով, երբ անվտանգության աշխատակիցներն ամբոխի մեջ զինված տղամարդու են նկատել: Երբ ոստիկանները մոտեցել են տղամարդուն նա զենքը նետել է Էրդողանի մեքենայի ուղղությամբ, որից հետո նրան անմիջապես ձերբակալել են:
Նշվում է, որ ձերբակալվածը 32-ամյա տղամարդը որևէ կապ չի ունեցել ահաբեկչական խմբավորումների հետ: Հարցաքննության ժամանակ նա հայտնել է, որ չի ցանկացել սպանել վարչապետին, այլ ցանկացել է նրան վախեցնել: