Երգիչ Վիտասը կոտրել է ծանոթներից մեկի բնակարանի պատուհանը և հեռացել Մոսկվայից
Երգիչ Վիտալի Գրաչևը,ում բեմական կեղծանունն է Վիտաս,Մոսկվայում կոտրել է ծանոթներից մեկի բնակարանի պատուհանը և մեկնել է Գերմանիա:Այս մասին հաղորդում է «Интерфакс» գործակալությունը՝հղում անելով իրավապահ աղբյուրին:
Իրավապահ մարմինները ստուգել են դեպքի վայրը,հաշվի առել հարևանների վկայությունը:Առայժմ վերանայվում են դեպքի մանրամասները և այն պետք է անցնի ընթացակարգային որոշման:Ըստ իրավապահ ներկայացուցչի,երգչի և բնակարանի տիրոջ միջև վեճ է առաջացել:
2013թ.-ին Վիտասը դատապարտվել է ոստիկանի վրա հարձակում գործելու համար և ազատ է արձակվել 100 հազար ռուբլի տուգանքի դիմաց:Երգիչը խոստովանել էր,որ հարվածել է ոստիկանին և վնասվածք պատճառել նրան: