Ադրբեջանում արգելվել է Կոկա-կոլայի վաճառքը
Բաքվում ամենամեծ սուպերմարկետների ցանցը դադարեցրել է համագործակցությունը Կոկա-Կոլա ընկերության հետ և հրաժարվել վաճառել արտադրանքը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքը:
Պատճառը հանդիսացել է այն հանգամանքը, որ Ադրբեջանում վաճառքի էր հանվել կոկա-կոլայի մի խմբաքանակ, որի վրա եղել է NiDA հեղափոխական կազմակերպության անվանումը: Այնուամենայնիվ ընկերությունը ներկայումս ակտիվ բանակցություններ է վարում, որպեսզի արտադրանքը վերադարձնի շուկա:
Այս նպատակով պետությունից մի քանի բարձրաստիճան պաշտոնատար ներկայացուցիչներ են գնացել ընկերության ղեկավարության մոտ: Մի քանի օր առաջ ադրբեջանական լրատվական կայքերը տարածել էին հաղորդագրություններ, որ Կոկա-կոլան արտադրում է խմիչքի մեծ խմբաքանակ, որի վրա կա բանկի լոգո, որը ծավալում է հեղափոխական գործունեություն: