Իրանի նախագահը մեկնելու է Թուրքիա
Իրանը և Թուրքիան բարելավում են իրենց հարաբերությունները, չնայած տարաձայնություններին Սիրիայի հարցով: Այս մասին հայտնում է Novostink.ru-ն:
Փոխանցվում է, որ հաջորդ շաբաթ Իրանի նախագահ Հասան Ռուհանին կմեկնի Անկարա:
Նշվում է, որ Ռուհանին հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ քննարկելու է Մերձավոր Արևելքի խնդիրների, Թուրքիայի և Իրանի համագործակցության բարելավվման մասին: