Ի՞նչ նպատակով է Լավրովը մեկնելու Ադրբեջան
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և փոխվարչապետ, ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինը հունիսին կայցելեն Ադրբեջան: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Տեղեկությունն այն մասին, որ Լավրովը պետք է այցելի Բաքու, տարածվել է Ադրբեջանի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի և Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպումից հետո։
Նշվել է նաև, որ Լավրովի հետ Բաքու կժամանի ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինը: