Թուրք զինվորները արցունքաբեր գազ են օգտագործել քրդերի ցույցը ցրելու նպատակով
Թուրք զինվորները երեկ արցունքաբեր գազ և ջրացաններ են օգտագործել քուրդ ցուցարարների ցույցը ցրելու համար: Այս մասին հայտնում է Hurriyet News-ը:
Հիշեցնենք, որ քրդերը դուրս էին եկել բողոքի ակցիայի` կապված թուրքական Մուս, Շիրնակ և Ջիզրա նահանգներում կառուցվող զորանոցների հետ:
Քրդական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչներն այդ նահանգներում խրամատներ էին փորել և այրել ոստիկանների և զինվորականների մեքենաները: