Աստանայի պտուղները. Իլհամ Ալիևն անձամբ իր և իր ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Նազարբաևին
Բոդրումում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ղազախստանի նախագահների հանդիպումը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:
Համաձայն տեղեկության` հանդիպման ժամանակ քննարկվել է երկու երկրների երկկողմ հարաբերությունները. համագործակցությունը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում:
Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը:
Իլհամ Ալիևն անձամբ իր և ադրբեջանական ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ԵԱՏՀ-ին Հայաստանի անդամակցության հարցում Ադրբեջանի դիրքորոշմանն աջակցելու համար, որը քննարկվել էր Աստանայում:
Հիշեցնենք, որ Աստանայում մայիսի 29-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Նազարբաևը հայտնել էր Ադրբեջանի նախագահի նամակի մասին, որտեղ կոչ էր արվում Հայաստանին ընդունել Եվրասիական միություն, սակայն միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով։