Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հունիսի 4-ին, Թուրքիայի Բոդրում քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Աբդուլլա Գյուլի հանդիպումը: Այս մասին հայտնում է Trend.az-ը:
Հանդիպման ժամանակ կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական կապերի հաջող զարգացման կապակցությամբ:
Նշվել է, որ խորհրդի IV գագաթաժողովն իր ավանդը կներդնի թուրքալեզու ժողովուրդների և պետությունների միջև համագործակցության և տարածաշրջանային կապերի հետագա ընդլայնման գործում:
Զրույցի ժամանակ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում` կապված երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի հետ: