Քրդերի և թուրքերի միջև բախումներ են սկսել (լուսանկարներ)
Թուրքիայում կրկին բախումներ են սկսել Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) և զինվորականների միջև: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
ՔԱԿ-ը բողոքի ակցիա է կազմակերպել, քանի որ Թուրքիայի կառավարությունը ցանկանում է թուրքական Մուս, Շիրնակ և Ջիզրա նահանգներում կառուցել զորանոցներ: Նշվում է, որ իրենք այդ նահանգներում խրամատներ են փորել և այրում են ոստիկանների և զինվորականների մեքենաներ:
Փոխանցվում է, որ բախումների ժամանակ 5 զինվոր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: