Ջոն Լենոնի նկարներն ու բանաստեղծությունները աճուրդի կհանվեն
Associated Press գործակալության փոխանցմամբ՝ Beatles խմբի հանգուցյալ առաջնորդ Ջոն Լենոնի նախագծերն ու նկարները վաճառքի կհանվեն Sotheby's աճուրդում: Գրում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ Լենոնի նկարներն ու բանաստեղծությունները ընդգրկվել էին «In His Own Write и A Spaniard in the Works» գրքում:
Դրանց հրատարակիչ Թոմ Մաշլերը պահպանել է հավաքածուի 89 օրինակ` հիսուն տարվա ընթացքում:
Դա ամենամեծ մասնավոր հավաքածուն է Beatles-ին վերաբերող: Նախնական գինը 500-70000 դոլար է: