Համասեռամոլ ադրբեջանցիներն իրենց հարաբերությունները արդեն կարող են օրինականացնել Մեծ Բրիտանիայի հյուպատոսարանում
Բրիտանական հյուպատոսությունը թույլատրել է միասեռ ամուսնություններ գրանցել Ռուսաստանում, Չինաստանում, Ադրբեջանում, Սերբիայում և Հունգարիայում: Այս մասին հայտնում է Oxu.Az-ը՝ հղում անելով ռուսական ԶԼՄ-ներին:
Բրիտանական դիվանագիտական կորպուսներում իրենց հարաբերությունները կարող են հաստատել Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Բոլիվիայի, Կամբոջայի, Չիլիի, Կոլումբիայի, Էստոնիայի, Ճապոնիայի, Լատվիայի, Մոնղոլիայի, Չեռնոգորիայի, Նիկարագուայի, Սան Մարինոյի, Վիետնամի, Դոմինիկյան Հանրապետության, Կոսովոյի, Կոստա-Ռիկայի, Ֆիլիպինների, Ռուսաստանի, Չինաստանի, Ադրբեջանի, Սերբիայի և Հունգարիայի քաղաքացիներ:
Այս կերպ Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը հնարավորություն ձեռք բերեց օրինականացնել միասեռ հարաբերությունները այն երկրներում, որտեղ դրանք արգելված են: