Անի Լորակը համերգ կունենա Բաքվում
Հայտնի ուկրաինացի երգչուհի Անի Լորակը համերգ կունենա Բաքվում: Այս մասին հայտնում է 1news.az-ը:
Փոխանցվում է, որ համերգը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին «Հեյդար Ալիևի» անվան պալատում: Նշվում է, որ երգչուհին բոլոր համերգների ժամանակ երգում է միայն կենդանի ձայնով:
Հիշեցնենք, որ վերջերս «Հեյդար Ալիևի» անվան պալատում համերգ էր ունեցել ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասը: