Բրեդ Փիթը պատմել է ուկրաինացի լրագրողի հետ վեճի մասին
Դերասան Բրեդ Փիթը խոսել է Լոս Անջելեսում մայիսի 29-ին տեղի ունեցած «Վնասակար է» ֆիլմի պրեմիերայի ժամանակ ուկրաինացի լրագրողի հետ ունեցած վեճի մասին: Ինչպես հայտնի է Ֆիլմի գլխավոր դերակատարն է Անջելինա Ջոլին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Փիթը հայտնել է,ո ր անձամբ հարվածել է լրագրող Սեդյուկին, ով իրեն պահել է ոչ պատշաճ: Դերասանն ասել է, որ ոչինչ չունի լրագրողի դեմ, սակայն երեկոն համարել է չկայացած: 50-ամյա Փիթի խոսքով` երբ նա իր ստորագրություն է տվել երկրպագուներին, Սեդյուկը սկսել է քաշքշել իր բաճկոնից:
«Այդ խելագարը փորձում էր ինձ գրկել, ես ստիպված էի երկու անգամ հարվածել նրան: Թիկնապահները կարողացան դուրս տանել այդ խելագարին», - ասել է Փիթը: