Դաժան սպանություն Ադրբեջանում. տղան դանակահարել է իր մորը
Ադրբեջանում 22-ամյա Էլվին Էմին օղլու Ազիմովը դանակահարել է իր մորը՝ Էսմիր Թալիշ գիզի Ազիմովուն, ով ստացած դանակի հարվածներից մահացել է: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ մորը դանակահարելուց հետո Էսմիրը փորձել էր դիմել փախուստի, սակայն բարձր տեղից թռնելով կոտրել էր ոտքը:
Ոստիկանությունից հայտնել են, որ հաջողվել է մարդասպանին ձերբակալել: Հարուցվել է քրեական գործ: