Հպարտ եմ Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններով. Դևիդ Քեմերոն
«Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև հաստատվել են ամուր կապեր»: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի ուղերձի մեջ, նվիրված Բաքվում տեղի ունեցող «Նավթ և գազ: Կասպից ծովի նավթամշակում և նավթաքիմիա» խորագրով միջազգային ցուցահանդեսի արարողության հետ կապված:
«Հպարտ եմ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի երկկողմ ամուր հարաբերությունների համար»,-ասվում է ուղերձում:
Ինչպես նշում է վարչապետը առկա առևտրային հարաբերությունների հիմքում ընկած են բրիտնական այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսին է BP: Այս ընկերությունները հանդիսանում են ուղիղ աղբյուր օտարեկրյա ներդրումների համար, հատկապես Ադրբեջանի նավթի և գազի ոլորտում: