Ադրբեջանի բանակի զինծառայողը գնդակահարել է ծառայակցին
Ադրբեջանի բանակի զինծառայողը գնդակահարել է ծառայակցին: Այս մասին հայտնում է ANS-ը:
Փոխանցվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության N զորամասում:
Նշվում է, որ 18-ամյա Զոհրաբ Մամեդովը կրակել է իր ծառայակցի վրա: Մամեդովի բարեկամները հայտնել են, որ վերջինս հոսպիտալացվել է և նրա վիճակը ծանր է:
Տեղեկություններ կան, որ Մամեդովի վրա անզգուշությամբ կրակել է իր ծառայակիցը, ում անունը չի նշվում: