Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում կա փոքրիկ առաջընթաց. Ջոն Հեֆերն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում կա փոքրիկ առաջընթաց: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Սակայն, դրա հետ մեկտեղ, Հեֆերնը նշել է, որ կարգավորման գործընթացն այժմ գտնվում է փակուղում:
«Պետք է ասեմ, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Պետդեպարտամենտից ստացել է հրահանգ` ամեն կերպ նպաստել կողմերի հարաբերությունների կարգավորմանը: Ջեյմ Ուորլիքի առջև դրված է կոնկրետ խնդիր. երկու կողմերի միջև ստեղծել բանակցությունների խորացման գործընթաց»,-հայտնել է Հեֆերնը: