Չեխիայի ԱԳ նախարարը մեկնում է Ադրբեջան
Չեխիայի ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկը հունիսի 3-ին ժամանելու է Ադրբեջան: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Չեխիայի ԱԳ նախարարի այցի շրջանակներում տեղի է ունենալու հանդիպում Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, որի ժամանակ քննարկվելու են երկկողմ հարաբերությունների հեռանակարները:
Փոխանցվում է, որ Ադրբեջանից հետո Զաորալեկը մեկնելու է Վրաստան: