Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Մեծ Բրիտանիային՝ իրենց գործերին միջամտելու համար
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Մեծ Բրիտանիային՝ իրենց գործերին միջամտելու համար: Այս մասին հայտնում է haqqin.az:
Մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը դատապարտել էր ընդդիմադիր ակտիվիստներ՝ Անարա Մամեդլին, Բաշիր Սուլեյմանլին և Էլնուր Մամեդովի դատավարությունը:
«Դա հանդիսանում է միջամտություն դատական համակարգի աշխատանքին, ինչն անընդունելի ճնշում է։ Այդ մարդիկ դատապարտվել են հարկերից խուսափելու և անօրինական բիզնես ունենալու համար, իսկ իրենց հանցագործություններն ապացուցվել են դատարանում։ Դատավճիռը որևէ կապ չունի այդ անձանց քաղաքական գործունեության հետ, և առհասարակ, Ադրբեջանում որևէ մեկը չի դատապարտվել քաղաքական հայացքների և գործունեության համար»,-այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։